«Ես կարողանում եմ» ստուգատես

Աշխարհագրություն

Մեր դասերի կեսը նյութ և խաղ պատրաստել է։ Ես խաղ պատրաստել չգիտեի, բայց երբ սկսեցինք Ընկեր Մարթայի հետ դաս անել նրա հետ սովորեցի և հիմա ես կարողանում եմ պատրաստել շատ խաղել և նյութեր օգտագործելով  Power Point ծրագիրը։ Համացանցից նյութեր գտնելու կարողությունը իմ մոտ զարգացել է, որովհետև մենք նաև քարտեզի վրա նշումներ ենք անում, սակայն լինում են այնպիսի նշումներ, որոնք մեզ ծանոթ չեն, ապա համացանցից որոնում ենք, գտնում և ծանոթանում ենք։ Երբ ինչ-որ մեկը ինձ դասերը բացատրում է, ապա ես հեշտ կարողանում են այդ դասերը վերաբացատրել, սակայն երբ ոչ ոք չի բացատրում դրանք, իմ մոտ դժվարություն է առաջանում։

Հայոց լեզու

Մաիսյան Հավաք Հայոց Լեզու
Հայոց լեզու

Իմ գրած բանաստեղծություններից մեկը:

Ծիրան

Եկան հասան մեր համար,

Տխրությունն տարան, ուրախ եկան

Հուլիսն եկավ,

Մարդիկ հասան ծառի վրա,

վերցրին տարան, ամանի վրա

Ծիրանագույն գույնը տեսան

վերցրինք տարանք ուրախացանք

համով հոտվ քախցր կերանք

Ծիրանն հաավ.

Իմ շարադրություններից մի քանիսը:

Ձեր մեջ կա՞ թիթեռնիկ թէ ոչ: Իմ մեջ կար և նա շատ մեծ թիթեռնիկ էր իմ կարծիքով նա ինծնով էր սնունդ վերցնում ամեն օր մեծանում ոնցոր սատանա լիներ իմ սրտում որ ինծ ամեն օր ավելի էր վատաացնում: Ամեն օր մենք շատ մարդիք ենք տեսնում որոնք մեր նման մեզնից վատ և մեզնից լավ, ես երբ մեզնից լավերին էի տեսնում նախաբձում էի շատ էի նախանցում, երբ մեր նման մարդկանց էի տեսնում ես փորցում էի ավելի լավը երեվալ որ նրանք մտածեն որ ես իրենցից լավն եմ: Այդ բանը ավելի վատացավ մենք դարձանք շատ ինձ միացան այնպիսի մարդիք որոնք իմ նման էին մտածում մենք ամեն օր տեսնվելով դարրձանք շատ մտերիմ ընկերներ:Ես ինձնից վատերի մասին մտածում էի ասելով իրանք երևի ընկեր չունեն, երևի իր ընկերը իրա հետ կռվելա, կամ ոչմեկ իրանց չեր սիրում: Մեր ընկերությունը երկար չտեվեց այդ բաները որ ես մտածում էի ինձնից վատերի մասին բոլորը պատահեցին ինձ ես մնացել էի մենակ: Իմ ամենա վատ օրը կյանքում այն օրներ երբ իմ մայրը ինձ ասաց դու այն մարդը չես որ ես գիտ էի, ես շատ մտածեցի ես այդքա՞նեմ վատացել: Չորս առավոտ հետո ես առդնացա և ասեցի ես փոխվելու եմ և կնացի այդ օրից ես ում տեսնէի օքնում էի բոլոր տեսակի մարդկան:Այս ձևի իմ մեջի թիթեռնիկը ինձնից վերցրած բոլոր բաները հետ վերադարձրեց, նա սկսավ փոքրանալ մինջև իմ մեջից կորավ: Երբ դուք ապրում եք և չունեք դեր թիթեռնիկ ձեր մեջ փորցեք չունենալ, գոհ եղեք ձեր եղածից և օքնելով ապրեք:

Ներելը ու՞ժի, թե թուլության նշան է:Ես կասեմ` մարդը շատ ուժեղ կլինի, երբ նա ներում է: Մարդը կարող է ֆիզիկական ուժեղ չլինի, բայց հոգեպես շատ ուժեղ և հզոր. այսինքն եթե մեկը մյուսին վիրավորեց, բայց մյուսը պատասխանելու տեղ ներեց նրան, այս բանը ճիշտ բան է, որովհետև մարդ պետք է  համբերատար և բարի լինի, երբ նա ջղայնանալով պատասխանի դիմացինի, դիմացինը կարող էերբ ուզի խաղալիքի նման ջղայնացնի: Իմ մասին կարեկի է ասել, որ ես ոչ թույլ և ոչ ուժեղ եմ, որովհետև երբ մարդ ինձ շատ վատ ձևի է վիրավորում, ես ինձ չեմ կարում զսպեմ և պատասխանում եմ : Երբ մարդ ինձ վիրավորում է բայց ոչ շատ վատ ձևի, ես կներեմ իրեն և իրեն կբացատրեմ իր սխալը:Ներելը լավ բան է, դու պետք է ներես, որ ուժեղ լինես, եթե դու միշտ պատասխանես, դու քո ապագան կփչացնես, քեզ ոչ մեկ չի սիրի և քեզ չեն հարգի:

Ձեր կարծիքով ես ու բնությունը ինչ հարաբերությունների մեջ ենք և ես իր հետ զրուցելուց ինչ ձևի կխոսայի: Բնությունը իմ համար իմ կյանքում մի մաս է կազմում ես շատ եմ սիրում բնություն այդ սիրուն տեսարանը և այդ ձայները որ լսում ենք երբ քամին փչում է և ծառերը շարժվում են կամ երբ թռչունները թռչում են: Բնությունը աշխարհից մի մաս է կազմում նա մի հոգի է որում կան շատ հոգիներ սկսած անասունի հոգուց, առանց այս հոգիներին բնությունը այսքան գեղեցիկ չի լինի: Ես բնության համարում եմ իմ երկրորդ քույրիկ , ես իր հետ զրուցելուց իրեն կդիմեմ քույրիկ բարով և ես իրեն կասեմ ինչու ես այսքան սիրուն դու, ես կուզենայի քո նման բնություն լինեի շատ հանդարտ, և խաղաղությամբ ապրեմ:Ես ու բնությունը շատ մեծ հարաբերությունները մեջ ենք կարելի է ասել որ ես առանց բնության ուրախ չոմ լինի ես շատ եմ սիրում գնալ և իմ կյանքը անցկացնել բնության մեջ: Չմոռանանք որ բնությունը մեզ կյանք է տալիս առանց բնության ծառերին մենք թթվածին չենք ունենա և կմահանանք:

Նորից իմ գրած բանաստեղծություններից մեկը:

Ծովի Նման Հոգիս

Ես ունեմ մի հոգի ծովի նման մեծ

Եկեք միացրեք ձեր հոգիները իմ հոգուն

Ունեմ մի  գեղեցիկ ձայն ծովի նման

Եկեք լսենք և ապրենք միասին

Արևածագ է եկեք նայենք միասին

Արևի սիրուն շողերին որոնք նայում են մեզ

Ծովի ալիքները շարժվում են ինձ նման

Արևի տաք շողերից ուրախություն ստանալով

Եկեք միացեք ծովի նման ապրենք

Իմ շարադրություններից մ քանիսը:

Իմ ուսուցիչը

Իմ մայրը իմ ամենամեծ ուսուցիչն է, որովհետև նա իմ առաջի օրից աշխարհում ինձ միշտ սիրել է և սիրում է:Առանց իմ մայրիկի ես ոչ մի բան եմ,  իմ մայրը ինձ սովորացրել է աշխարհում ինչպես ապրելը ,և ամեն տեսակի բաներ:Եթե խնեիր է լինում, ես առաջինը իրան եմ դիմում:Անգլերենով մայրը գրվում է MOM, իսկ մի հատ նայեք, եթե MOM-ը  հակառակ կարդանք, կը տեսնենք այս բառը WOW, որը նշանակում է հիանալի :Մայրիկը աշխարհի ամենակարևոր, սիրելի և բարի մարդն է, նա մեզ փոքր ժամանակ լողացրել է, հաց է սարքել, շորեր է հագցրել, և զգուշ է եղել, որ սխալ ճանապարհով չապրենք, քեզ մենակ ճիշդ ճանապարհն է ցույց տվել ապրելու:Իմ մայրիկը իմ ուսուցիչն է, և իմ կյանքը, ես չեմ կարող առանց իմ մայրիկին ապրել:

Երբ ես տեսնում եմ մթնշաղ է, գնում եմ պատուհանի մոտ ու սկսում եմ մտածել` արդեն իմ օրը լրանում է, ես այսօր ի՞նչ եմ արել` վատ, թե լավ բաներ: Եթե վատ բան արել եմ, հույսով եմ լինում, որ մյուս օրը ավելի լավ կլնի, վատ բան չեմ անի: Ես սիրում եմ մթնշաղը, ես կենտրոնացած այնտեղ եմ նայում և ուրիշ բանի ուշատրություն չեմ դարձնում, լուռ և առանց ձայն, մենակ գեղեցկություն: Զգում եմ՝ ես իմ կյանքի մեջ այդ մի քանի վայրկյանը դրախտում եմ անցկացնում: Ես նաև սիրում եմ մթնշաղը, որովհետև մյուս օրն է մոտենում, ես նորից իմ ընկերներին և դասավանդողներին եմ տեսնելու և այդ բանը իմ համար շատ մեծ հաճույք է:Մթնշաղի ժամանակ ձեր կյանքի մի քանի վայրկյանները անցկացրեք մթնշաղը դիտելով:

Մենակություն ասելով ի՞նչ եք հասկանում:Ինձ հարցնեք, ես կասեմ` աշխարհի ամենավատ ցավը :Իմ կարծիքով բոլորը մենակ եղել են: Երբ դու մենակ ուրիշներին իրար հետ ուրախանալուց տեսնում ես, դու նախանձում ես, սիրտդ հալվում է: Մենակությունը ամենաշատ այդ դեպքում է լինում, երբ քո ընտանիքը կամ ընկերները քեզ անտեսում են կամ նեղացնում են: Ես շատ մենակ էի, երբ նոր էի եկել այս դպրոց, բոլորը ինձ անտեսում էին, իմ վրա խոսում էին և նեղացնում էին և հիմարի տեղ էին դնում… բայց հիմա ես ընդհանրապես մենակ չեմ, ունեմ շատ ընկերներ. նաև մտերիմ ու ամենամոտ ընկերներ՝  Արայիկն ու Յուրան :

Երբ գարունը գալիս է, նա բերում է իր հետ ուրախություն, իմ համար արդյոք այդ ուրախությունը ի՞նչ է: Ես ոչ շատ տաք և ոչ շատ ցուրտ եղանակն եմ սիրում, ես սիրում եմ միջակ, երբ դու կարողանում ես հանգստանալ՝ ոչ տաք տեղ փնտրել, ոչ ցուրտ տեղ:Գարունը նաև բերում է իր հետ իմ սիրած մրգերը . ես առանց քաղցր միրգ չեմ կարող ապրեմ: Ամենակարեվորը իմ համար նա բերում է  Մարտի 8-ը, որը իմ համար շատ կարեվոր տոն է, նա իմ մայրիկի տոնն է, որը իմ կյանքի ամենաթանկ բանն է: Ես իրեն այդ ժամանակ իմ ամեն ունեցածով փորձում եմ ուրախացնեմ: Չմոռանաք՝ գարունը այդ ժամանակն է, որ դուք կարող եք ձեր ընկերների հետ շփվեք, այսինքն ման գաք, կարողանաք դուրսը իրար հետ խաղաք ևայլն…

Մենք մեր կյանքում անցել ենք շատ օրեր, որոնք եղել են տխուր, ուրախ, անհետաքրքիր…

Բայց աբագայում մեզ սպասում են շատ տարբեր օրեր, որոնք լինելու են մեր ուսումը, մեր աշխատանքը, մեր ծնողական պարտականությունները, նաև մեր ծերությունը: Այս բոլորը կարող են լինել և ուրախ, և տխուր, անոգուտ, անհետաքրքիր, բայց մենք պետք է շատ ջանք թափենք, որ նրանք ուրախ և հետաքրքիր լինեն, որ մենք մեր ապագա թոռնիկներին պատմենք:Մենք պետք է այդ օրերով անցնենք, իմանանք՝ ինչն է ճիշտը և սխալը, մեր երեխաներին ասենք, որ մենակ ճիշտ ճանապարհով գնան և կիրթ մեծանան: Օրերը մեզ անհամբեր սպասում են, նրանք շատ արագ են անցնում և գնում. ինչքան կարող ենք մենք մեր օրերը վայելենք: